Իմ տվյալները հիմա Հադրութում են՝ թուրքերի ձեռքին․ կարան դիմեն ՌԴ, ասեն իմ քաղաքացին ա ու ինձ արտահանձնեն Ադրբեջանին․ հադրութեցի (տեսանյութ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ՝ Հադրութի բնակիչները բողոքի ակցիան են կազմակերպել ԱԳՆ շենքի դիմաց։
Նրանք իրենց խնդրով եկել են հանդիպելու Սերգեյ Լավրովին։
Հադրութեցիներից մեկը նկատեց, որ իրենք անձնագրով փաստորեն Ադրբեջանի քաղաքացի են համարվում, քանի որ Հադրութը Ադրբեջանի կազմում է այլևս։
«Եթե ես լինեմ Ռուսաստանում, իմ անձնագրային բոլոր տվյալները հիմա Հադրութում են՝ թուրքերի ձեռքին․ ստատուս չունեմ։ Կարան դիմեն ՌԴ ասեն իմ քաղաքացին ա ու ինձ արտահանձնեն Ադրբեջանին»,-նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․