Հայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»

Թուրքերի հետ համակեցության քարոզիչը գործուղվել է Սյունիք

Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով բարեկամանալու ջատագով, նիկոլական խունտայի՝ այդ գծով արբանյակ, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը Սյունիքում է: Նրա գրառումներից ու հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ ակտիվորեն աշխատում է տեղի երիտասարդության հետ, Կապանը 2021-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակելու առիթով շնորհավորել է կապանցի երիտասարդներին: Այս մասին գրում է Yerkir.am-ը:

2020 թ. ամռանը տեղի ունեցած թեժ քննարկումներում մանրամասն ներկայացրել ենք, թե ով է իրականում Լիլիթ Մկրտչյանը, ինչ հայացքների տեր է, ինչ գաղափարներ է դավանում և ապագային միտված ինչպիսի վտանգներ է պարունակում նրա հակազգային ու հակապետական գործունեությունը:

Եվս մեկ անգամ հիշեցնենք ու փաստենք՝ Լիլիթ Մկրտչյանը, հայտնի թուրքապաշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության մոլի ջատագով և իշխանության առանցքային «գաղափարախոս» Մարիա Կարապետյանը և նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիվ ծրագրերի ու դրամաշնորհների միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի հայոց պատմության դասագրքերում վերանան թշնամական կերպարները, այսինքն՝ թուրքերը և ադրբեջանցիները չներկայացվեն որպես ջարդարարներ:

Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 եվրո), նպատակ է հետապնդվել «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում»:

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները: Անգլերենով հրատարակված գրքերին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ: Դրանք հակահայկական, հակազգային որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն ու մեկնաբանություններն այդ մասին):

Ակներև է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով (անգամ՝ Արցախը հանձնելու և 5000 հայորդիների սպանդի դեպքում աչք չթարթելով) հարաբերություններ հաստատելու՝ իշխանական մոլեգնող տենդի պայմաններում ամենախնդրահարույց վայրը Սյունիքն է: Այստեղ է, որ հայ ազգն ամենաշատն է դիմադրում, այստեղ է, որ թուրք-ադրբեջանական օրակարգերի սպասարկու փաշինյանական խունտան ունի ամենաշատ պրոբլեմները, այստեղից է, որ կարող է բռնկվել ընդվզման նոր ալիք ու տապալել բարոյապես վաղուց գոյություն չունեցող իշխանական բուրգը: Վերջապես՝ ամենաշատը Սյունիքում կարիք կա քարոզելու, մարդկանց, հատկապես՝ երիտասարդության ուղեղները լվանալու, թե թուրքը, որ կանգնած է մի քանի մետր այն կողմ և լավագույն զենքերն ուղղել է այս կողմ, բարի մարդ է, պետք է սովորել ապրել նրա հետ, նրա կողքին «համակեցորեն», «համակեցաբար» և «համակեցությամբ», որ Սյունիքի ու Կապանի երիտասարդությունը պետք է ոչ թե զինվի ու պաշտպանի սեփական հայրենիքն ու արժանապատվությունը՝ պատրաստվելով ազատագրել դավաճանաբար հանձնված հայրենիքը, այլ պետք է «զինվի» համակեցությամբ՝ մարտահրավեր նետելով ու սպանելով իր մեջ առկա թշնամու կերպարը: Բնականաբար, այդ թշնամու կերպարի ստեղծման «մեղավորները» հայ պատմաբանների ստեղծած «Հայոց պատմության» դասագրքերն են, որոնց բովանդակազրկման ու նորովի շարադրման գործն էլ ստանձնել է հենց Լիլիթ Մկրտչյանը՝ Հրանուշ Խառատյանի ու իշխանական-սորոսական վերնախավի անմիջական կամ գաղափարական աջակցությամբ ու վերահսկողությամբ:

Երբ ամռանը գրում էինք այս մասին, շատերը չէին հավատում՝ «մի՞թե» հարցադրմամբ փոքր-ինչ թերահավատորեն վերաբերվելով այդ հակապետական անձանց ու երևույթներին: Հետո եղավ պատերազմը, բացահայտվեցին համազգային դավաճանության առավել հրեշավոր դեմքեր ու դեպքեր, և մարդիկ սթափվեցին: Այժմ կրկին շատերը թմբիրի մեջ են, և Լիլիթ Մկրտչյանի նմանների գործուղումը Սյունիքի մարզ կարող են դիտել որպես հերթական Վարդավառների և ինչ-որ ցուցահանդեսների կազմակերպում: Բնականաբար, իշխանական – դավաճանական շրջանակները լավ են հասկանում, որ չպայքարելու, չզինվելու և թշնամու հետ համակեցության քարոզը պետք է լինի աննկատ, սահուն և անցնցում, և հենց դրանով է պայմանավորված գառան մորթի հագած գայլերի ընտրությունն ու գործուղումը Սյունիք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: