Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Ուզեն, թե չուզեն՝ Նժդեհի արձանը լինելու է. ըստ Սոֆյա Հովսեփյանի՝ հարցը հակառուսական արհեստական աղմուկ է ծնելու

Ճիշտ են ասում Արցախում, որ արձանն իր տեղում է, բայց ստում են նրանք, ովքեր ասում են, որ նման խոսակցություններ չկան: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Երեկ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն այցելել է Մարտունի քաղաք, որպեսզի Նժդեհի արձանի այն՝ իմ մի շաբաթ առաջ ասած Մայիսի 9-ին ընդառաջ արձանը հանելու հանգուցալուծումն ունենա, սակայն չի ունեցել մարտունեցիների և նրանց պայքարի շնորհիվ: Այսօր այլևս քայլեր չեն ձեռնարկվել: Արձանը մնալու է՝ ի հեճուկս բոլորի: Իրենք արդեն քարերի հետ են կռիվ տալիս: Իրենց թվում է, որ սա զուտ Նժդեհի արձանն է, դե լավ, քարը կտանենք թանգարան, կվերջացնենք, աղմուկ չի լինի: Չէ՛, լինելու է աղմուկ: Սա ծնելու է արհեստական աղմուկ՝ հակառուսական, և եթե մի քանի կամակատար արջի ծառայություն են մատուցում ռուսական կողմին, սա դեմ է հայ ժողովրդի և ազգային արժեքների: Հույս չունենան, թե լռելու ենք»,- ասաց Հովսեփյանը:

Հարցին, թե արձանի դնել-հանելու հարցը որտեղի՞ց է գալիս, քամին որտեղի՞ց է փչում, նա պատասխանեց, որ թուրքական կողմից:

«Սա թեմա է, որը զգայուն է թե՛ հայերի, թե՛ ռուսների համար: Ես չգիտեմ, թե ռուսներն ինչ միֆ են հորինել, որ Նժդեհը ֆաշիստ է և նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական է, և արձանը չպիտի լինի: Իրենց պետք է տեղեկացնել, որ եթե անգամ արձանը չլինի երեխաների աչքում, Նժդեհը մեր ներսում է և ամեն մի հայ Նժդեհ է: Ֆաշիստական Թուրքիան ամբողջ ժամանակահատվածում համագործակցել է այն ժամանակվա Ֆաշիստական Գերմանիայի հետ, և այսօր մի ամբողջ ֆաշիստական պետություն փորձում ու համարձակվում է մատնանշել մեկ անձի և խնդիր առաջացնել այդ մեկ անձի գոյության հետ, այն դեպքում, երբ Նժդեհը ոչ թե ֆաշիստ է եղել, այլ եղել է հայամետ և ազգասեր: Եթե ազգասեր է, ուրեմն ֆաշի՞ստ է, եթե չի սիրել թուրքին, ուրեմն ֆաշի՞ստ է: Այո՛, Նժդեհը չի սիրել, ես էլ չեմ սիրել և չեմ էլ սիրելու: Ուզեն թե չուզեն, պետք է համակերպվեն իրականության հետ, որ Նժդեհի արձանը լինելու է, արձանը լինի թե չլինի, մեր ներսում է Նժդեհը»,- եզրափակեց պատգամավորը: