Երեք ռազմագերի վերադառնում է. հայտնի են անունները. Hraparak.am
Քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։ Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերում՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։
Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գերիների վերադարձը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհիվ է, ով այսօր ամբողջ օրը բանակցություններ է վարել Բաքվում և րոպեներ առաջ մեզ հայտնի դարձավ, որ գերիները Բաքվի օդանավակայանում են, Մուրադովի ինքնաթիռում, որը թռիչքի է պատրաստվում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: