Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Փաշինյանը վարչապետի պաշտոնում այլևս պաշտոնավարելու իրավունք չունի, դա 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման վարքագիծ է. Ղազարյան

Նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո, երբ նախագահն ընդունում է այդ հրաժարականը և դրա արդյունքում ընդունում է կառավարության հրաժարականը, նա այլևս վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու որևէ իրավունք չունի: Այդ մասին այսօր կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Սահմանադրության այն դրույթը, որով սահմանվում է, որ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը, դա հասկանալիորեն վերաբերում է կառավարության մյուս բոլոր անդամներին, ովքեր հրաժարական չեն ներկայացրել: Իսկ այն պաշտոնյաները, ովքեր հրաժարական ներկայացրել են և ընդունվել է այդ հրաժարականը, մասնավորապես՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունեն»,- ասաց Ղազարյանը:

Նա նշեց, որ տեսել ենք ցավալի իրողություն՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները, ներկայացել է կառավարության շենք, կայացրել է իր լիազորությունններից բխող որոշումներ, նշանակումներ է կատարել և այլն: Դա, ըստ Ղազարյան, 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսևորման վարքագիծ է, այն է, որ պաշտոնյան իր լիազորությունների ավարտից հետո շարունակում է կատարել այդ պաշտոնի պարտականությունները:

«Երեկ տեղի է ունեցել մի նոր իրադարձություն, որը թարմացնում է գործընթացը. ԱԺ-ում քննարկվել է վարչապետի ընտրության հարցը, առաջադրվել է ընդամենը 1 թեկնածու: Որքան էլ տարօրինակ է, դա եղել է կիրակի օրը հրաժարական տված Նիկոլ Փաշինյանը, բայց պարզվում է, որ մեր պատգամավորները ցուցաբերել են խելամտություն, և նրան չեն ընտրել վարչապետի պաշտոնում: Մեր խորհրդարանում՝ խորհրդարանական կառավարման երկրում, 132 պատգամավորից նա վաստակել է ընդամենը մեկի վստահությունը՝ 1 կողմ, 3 դեմ, մյուսները՝ ձեռնպահ, այսինքն՝ պառլամենտը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետի պաշտոնում: Եթե խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը դեմ է այս կամ այն անձին վարչապետի պաշտոնում տեսնելու գաղափարին, նշանակում է, որ նրա մտքով անգամ չպետք է անցնի այս շենք մտնելու, մինչև երբևէ նորից կընտրվի վարչապետ: Այսինքն՝ մենք այսօր հաստատ չունենք վարչապետ և ինձ համար կարևոր է ոչ միայն այն, թե նա ինչու է շարունակում պաշտոնավարել՝ խախտելով Սահմանադրությունը, այլ նաև, թե ինչ գործողություններ է իրականացնում՝ որպես քաղաքական գործիչ»,- ասաց Ղազարյանը: