Մովսիսյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ
Թուրքական «Գալաթասարայ»-ը հետաքրքրվում է Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով, բայց հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ, ինչի մասին տեղեկացնում է Fotospor պարբերականը։
Նշվում է, որ «Սպարտակ»-ի ղեկավարությունը համաձայնություն է տվել կապված Մովսիսյանի տեղափոխության հետ, սակայն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխությունից հրաժարվել է Հայաստանի և Թուրքիայի միջև բարդ հարաբերությունների պատճառով։