ԱՄՆ-ն փորձարկում է իր Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները
ԱՄՆ-ն մայիսի 5-ին կփորձարկի Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները՝ Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգ ռազմաօդային բազայում։ Այս մասին ասվում է բազայի պաշտոնական կայքի մամուլի հաղորդագրության մեջ։
Համաձայն հաղորդագրության, փորձարկման նպատակն է գնահատել և հաստատել այս զենք-համակարգի արդյունավետությունը, պատրաստվածությունը և ճշգրտությունը:
ԱՄՆ-ն փետրվարին նույն ավիաբազայում փորձարկել է Minuteman III ICBM բալիստիկ հրթիռները։