Հնդկաստանում կորոնավիրուս է հայտաբերվել առյուծների մոտ
Հնդկաստանում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել վայրի կենդանիների մոտ։ Հիվանդությունը հայտնաբերվել է ութ առյուծի մոտ՝ երկրի հարավում գտնվող Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի կենդանաբանական այգում։ Այս մասին հայտնում է Times of India-ն:
Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր Նյու Յորքի կենդանաբանական այգում մի քանի կենդանիների մոտ։ Իսկ Հոնկոնգում կորոնավիրուսը հայտնաբերվել է շների և կատուների մոտ։
Ընդգծենք, որ Հնդկաստանում վերջին շաբաթներին կորոնավիրուսի դեպքերը աճում են ռեկորդային թվով։