Կոնտեի համար ես պատրաստ եմ պայքարել մինչև մահ․ Ռոմելու Լուկակու
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն սկուդետտոն նվաճելուց հետո գովեստի խոսքեր է ասել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի նկատմամբ:
«Նրա համար ես պատրաստ եմ պայքարել մինչև մահ: Մենք չկարողացանք միասին աշխատել «Չելսիում», բայց ես միշտ մտածում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո առաջընթացի հասնելու եմ նրա հետ։ Նա ինձ հստակ ասաց. «Եթե չես աշխատում մարզման մեջ, ուրեմն չես խաղում»:
Ձեր կարիերայի զարգացման համար կարևոր է հանդիպել մարդկանց, ովքեր անկեղծորեն ասում են այն, ինչ մտածում են։ Ես ուրախ եմ ոչ միայն «Ինտերի» բոլոր երկրպագուների համար, այլեւ թիմի, մարզչի, ակումբի, նախագահի համար: Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանն է: Հուսով եմ ` ես «Ինտերը» հաղթական ցիկլ ենք սկսել»,-ասել է Լուկակուն:
Ընդգծենք, որ Լուկակուի ծառայությւոններով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ։