Ամռանը «Ռեալը» կփորձի գնել Մբապպեին և Հոլանդին
Մադրիդի «Ռեալն» ամռանը մտադիր է իրականացնել տրանսվերային լուրջ գնումներ։ Ակումբը ամռանը ցանկանում է գնել Էրլինգ Հոլանդին և Կիլիան Մբապպեին։
Իսպանացիների տրանսվերային գլխավոր թիրախը սակայն Կիլիան Մբապպեն է։ Եթե Մբապպեին գնելու տարբերակը չստացվի, ապա ակումբը ամեն ինչ կանի Հոլանդին գնելու համար։
Փարիզյան ակումբն ամեն ինչ անում է, որպեսզի Մբապպեն մնա ակումբում։ Դեռևս հստակ տեղեկությւոններ չկան Մբապպեի ու փարիզյան ակումբի միջև նոր պայմանագրի կնքման շուրջ։