Մեմֆիս Դեպային նկատել են Բարսելոնայում՝ տուն փնտրելիս
Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը ամռանը կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ հանգստյան օրերին Դեպայը եղել է Բարսելոնա քաղաքում, որպեսզի տուն գնի։ Նա շրջել է քաղաքի մի քանի վայրերում և փորձել է գտնել իր համար հարմարավետ տուն։
Այս պահի դրությամբ կատալոնական ակումբը դեռևս հստակ տեղեկություն չի նշել՝ Դեպայ հավանական տրանսվերի մասով։ Ընդգծենք, որ Դեպային անձամբ ցանկանում էր գնել կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։