Խոշոր ջրհեղեղ՝ Աֆղանստանում. կա 13 զոհ
13 մարդ է զոհվել Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Հերաթ նահանգում բռնկված ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հաղորդում է Tolo News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ըստ նահանգի նահանգապետի խոսնակի՝ մահացածների մեջ կա չորս կին և մեկ երեխա: Գյուղատնտեսական նշանակության հողերը լուրջ վնասներ են կրել, տասնյակ ընտանի կենդանիներ սատկել են:
Ավելի վաղ «Ariana News» տեղական հեռուստաալիքը հայտնել էր Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Սամանգան նահանգում բռնկված ջրհեղեղի արդյունքում երեք մարդու մահվան մասին:
Նշվել է նաև, որ իշխանությունները նախազգուշացրել են երկրի մի քանի նահանգներում հնարավոր անձրևների և ջրհեղեղի մասին: