ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Հասարակություն

Վերջին անգամ անջատեցի որդուս զանգը․ եղբայրներից Գոռը զոհվել է, իսկ Նարեկը՝ ծանր վիրավորում ստացել (ֆոտո, վիդեո)

Գոռ և Նարեկ Ղևոնդյան եղբայրները ժամկետային ծառայության մեջ էին, երբ 2020թ-ի  սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիները պատերազմ հրահրեցին ու Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալվեցին ռազմական գործողություններ։

Գոռ Հովսեփի Ղևոնդյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի11-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Գոռը ծառայության էր անցել Լուսակերտի N զորամսում և հունվարի 13-ին արդեն պետք է զորացրվեր, սակայն պատերազմը փոխեց ամեն ինչ։

 

NEWSPRESS.am-ի հետ տղաների մայրը՝ Լեյլին, ասաց, որ շատ էր ուրախացել, երբ Գոռը Հայաստանում անցավ ծառայության։ Սկղբում Արարատում էր, հետո տարան Լուսակերտ, իսկ պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, տարան Ջաբրաիլ․․․

Այնտեղ էլ սեպտեմբերի 30-ին, մարտական գործողության ժամանակ զոհվել է Գոռը։ Որդու մահվան բոթը մայրն իմացել է հոկտեմբերի 3-ին։ Այդ ժամանակ Լելյին փոքր տղայի՝ Նարեկի հետ հիվանդանոցում է եղել։ 

Նարեկը հենց առաջին օրն էր բեկորային վիրավորում ստացել։ Նա Մարտակերտում է եղել։ 

«Ավտոպարկը պայթեցրել էին։ Ամսի 28-ի առավոտյան զանգեցին ու ասացին, որ վիրավորվել է»,-պատմեց մայրը։

Նարեկին վիրահատել էին Ստեփանակերտում, ապա տեղափոխել Գորիս ու հետո էլ Երևան՝ Էրեբունի Բ/Կ։ 

Լեյին Նարեկի մոտ հիվանդանոցում էր, եր վերջին անգամ Գոռից հեռախոսազանգ ստացավ։

«Գոռը գրադ էր (նկատի ունի ԲՄ-21 Գրադ համակարգ-հեղ․) քշում, մտածեցի թող չիմանա եղբոր վիրավորման մասին, հնարավոր է վատ լինի, մտացրիվ քշի, բայց հետո փոշմանեցի, որ չեմ ասել»,-ասում է մայրն ու արցունքոտ աչքերով շարունակում,-«Ասացի Գոռ ջան, ձայնդ լսեցի՝ հանգստացա։ Երկար չխոսեցի, որովհետ ասել էին, որ հեռախոսներով շատ չխոսենք, մտածեցի չվտանգեմ կյանքը՝ անջատեցի․․․ վերջի անգամ անջատեցի որդուս զանգը»,-ասում է հերոսի մայրն ու արտասավում։

Գոռի հետ այլևս չխոսեց ո՛չ մայրը, ո՛չ էլ ընտանիքի մյուս անդամները։

 

Գոռին կորցրեցին, իսկ Նարեկը ծանր վիրավոր էր։

«Չգիտեի, որ մեկով լինեմ․․․»,-ասում է Լեյլին։

Գոռն ու Նարեկն ունեն իրենցից մեծ ևս 2 եղբայր։ Եղբայրներից մեկի՝ Արենի աղջիկն այս տարի դպրոց կգնա։ Գոռի մայրը պատմում է, թե որքան էր սիրում նա հոեղբորը։ Մինչ օրս նայում է նկարին ու սպասում Գոռին։

«Ասում է՝ Գոռը ինձ հեծանիվ է խոստացել․․․ շուտով ծնունդն է, հեծանիվ եմ առնելու, որ տանեմ ասեմ Գոռն ա առել․․․»,-արտասվելով պատմում է մայրը։

Գոռը փոքրիկին նաև խոստացել է անձամբ նրան դպրոց տանել․․․

 

 

 

«Նարեկին պետք է ոտքի հանել»

Լեյին պատմում է, որ երբ Էրեբունի Բ/Կ-ում կրտսեր որդուն բուժող բժիշկն իմացավ Գոռի կորստի մասին՝ արտասվեց։

Բժիշկը մորը խոստացել է Նարեկին ոտքի հանել․․․

Նարեկը ծնվել է 2002թ մայիսի 21-ին։ 

Նա ծառայության է անցել Մարտակերտում։ 1․5 ամիս էր, ինչ ծառայում էր, երբ պատերզմն սկսվեց։

Պայթունի հետևանքով առաջին իսկ օրը բեկորային վիրավորում ստացած Նարեկն այսօր էլ դեռ բուժման կարիք ունի։ 

«Բեկորային վնասվածք է ստացել, բեկորները մտել են սրտի տակից․ ստամոքս, փոր․․․ վնասվել են։ Մի քնաի վիրահատություն է տարել։ Թոքի մեջ բեկոր կա, բայց չեն հանում ասել են, թե հնարով է ձեռք տանք՝ արնահոսի, կամ ավելի վատ լինի․․․ 2 ամիս առաջ փորը պետք է բացեին՝ չարեցին, ուղղակի կար տված ա, գրիժա (ճողվածք-հեղ) ունի, փորը մեծանում ա»,-ասում է մայրն ու նկատում, որ Նարեկը դեռ ապաքինված չէ և բուժումները, որոնք նաև մեծ ծախսերի հետ են կապված, դեռ ավարտված չեն

Նկարներում ձախից Գոռ Հովսեփի Ղևոնդյանն է, իսկ աջից՝ Հովո Մանվելի Ստեփանյանն է Գոռի բակի ընկերը, ով պատերազմի ժամանակ Հադրութութում հերոսաբար ընկել է:

Հովոյի պատմությանն անդրադարձել ենք առանձին հոդվածով...

Արմինե Մկրտումյան