Կամչատկայում գրանցվել է 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կամչատկայից 161 կիլոմետր հյուսիս-արեւելք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կրոնոցկի ծոցում 60 կմ խորության վրա, սակայն ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան:
Կամչատկայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել: Հիշեցնենք, որ ապրիլին Կամչատկայում մի քանի անգամ գրանցվել են 3,9-ից մինչև 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր: