Պակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Մամուլ

«Կան ուժեր, որոնք պատերազմի ընթացքում փորձել են հարստանալ. Դավիթ Գալստյանի՝ կալանքի տակ մնալու շահագրգիռ կողմն իրենք են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեք ամսվա ընթացքում մոտ 9 դատական ակտ ենք ունեցել, որոնք ընդհանրապես չեն արտացոլում իրականությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց զենքի մատակարարման չարաշահումների գործով մեղադրյալներ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Զենքի մատակարարման չարաշահումների գործով Դ. Գալստյանից (Պատրոն Դավիթ) բացի, կալանավորված է նաև նրա ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանը՝ Դ. Գալստյանի հորեղբոր որդին:

Պաշտպանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում իրենց կողմից ներկայացված բոլոր բողոքները մերժվել են դատարանների կողմից. «Ի սկզբանե, երբ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, բոլորիս համար անհասկանալի էր այն: Բայց մենք խորհրդակցեցինք Դավիթ Գալստյանի հետ, թե ինչ մարտավարություն պետք է ընտրենք, որովհետև հասկացել էինք, որ ԱԱԾ-ի հրապարակած տեղեկությունը կա՛մ չճշտված է, կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, կա՛մ հատուկ ուղղորդված: Ամեն դեպքում, որոշեցինք գործը քաղաքական, Դավիթ Գալստյանին էլ՝ քաղաքական բանտարկյալ չդարձնել ու պայքարել իրավական ճանապարհով: Երեք ամիս այդ տրամաբանության մեջ ունեցանք գրեթե տասը դատական ակտ, տարբեր միջնորդություններ ներկայացրեցինք: Երեք ամսվա ընթացքում մեղադրանքը հերքող հնարավոր և անհնար ամեն ինչ հավաքեցինք ու ներկայացրեցինք նախաքննության մարմին ու դատարաններին: Ցավոք, մենք դատարաններում չկարողացանք հասնել արդարադատության: Իմ խորին համոզմամբ, պատճառը դատավորի անաչառ ու անկախ չլինելն է: Դատարանները պարզապես խուսափեցին օբյեկտիվ իրականությունն արտացոլել դատական ակտերում՝ հասկանալով, որ դրա արդյունքում հնարավոր է ենթարկվեն այնպիսի հետապնդումների, այնպիսի պարսավանքի, որը մենք տեսնում ենք հատկապես վերջին շրջանում: Ես չեմ բացառում, որ նույն ԱԱԾ-ի աշխատակիցները կարող է և գնացած լինեն դատավորների աշխատասենյակներ և սպառնացած լինեն իրենց: Պարզապես խնդիրն այն է, որ եթե դատավորը, ճնշումներին զոհ գնալով, վերցնում ու այդ որոշումները կայացնում է, ըստ էության, հանցակից է դառնում այս ամենին»:

Նրա խոսքով, դատական ակտերը չեն բխում փաստաթղթային այն ամբողջ բազայից, որոնք ներկայացվել են այս ընթացքում. «Բոլոր դատական ակտերը, ըստ էության, խուսափողական են: Ես դրանք «էնքան որ ստորագրված դատական ակտեր» եմ որակում: Բոլոր դատավորներն իրենց որոշումներում թերացել են: Մենք սպառել ենք ներպետական բոլոր հնարավորությունները և մոտ օրերս բողոք ենք մուտքագրելու ՄԻԵԴ: Շատ եմ ցավում, բայց այսօր, ըստ էության, Դավիթ Գալստյանը արդարադատության հասնելու է Հայաստանից դուրս: Մենք ՄԻԵԴ-ում հիմնավորելու ենք բոլոր խախտումները, բարձրացնելու ենք դատավորների մակագրության հարցը: Երբ գործն արդեն կքննվի ՄԻԵԴ-ում և բոլոր խախտումները կբացահայտվեն, մենք հետևողական ենք լինելու, որ Դավիթ Գալստյանի և Արմեն Բաղդասարյանի մասով որոշումներ կայացրած բոլոր դատավորներն օրենքով սահմանված կարգով իրենց պատասխանատվությունը կրեն: Եթե կգտնենք, որ կան նաև արդարադատության դեմ ուղղված ինչ-որ հանցագործությունների հիմքեր կոնկրետ դատավորների մասով, միանշանակ հաղորդում է ներկայացվելու իրավապահ մարմիններին: Մենք հիմա հետաքննություն ենք անում, որոշակի հարցադրումներ ենք արել: Մենք Արմեն Բաղդասարյանի մասով սպառել ենք ներպետական բոլոր հնարավորությունները, իսկ ուրբաթ օրը Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննություն է լինելու: Դատավորը Սերգեյ Մարաբյանն է: Այս դատարանի նկատմամբ օբյեկտիվության ու անաչառության ակնկալիքները շատ մեծ են, բայց պետք է սպասել, տեսնել»:

Պաշտպանը հիշեցրեց ավելի վաղ Դ. Գալստյանի՝ ԱԱԾ հաղորդագրությունից հետո արված այն հայտարարությունը, որտեղ նա նշել էր շահագրգիռ կողմերի համար «պատերազմում մեղավորների ամենահարմար թեկնածուն» լինելու եզրահանգման մասին. «Այդ մտավախությունները մեզ մոտ գնալով ամրապնդվում են: Մենք կարծում ենք, որ այս ամբողջ գործընթացների հետևում կանգնած են մարդիկ, ուժեր, որոնք ինչ-որ եղանակով կարողանում են ազդել իրավապահ կամ դատական համակարգի վրա: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ նաև որոշակի իշխանական լիազորություններ ունեցող մարդիկ են»:

Պաշտպանը նշեց, որ Դավիթ Գալստյանն անգնահատելի ծառայություն է մատուցել այս պատերազմի ժամանակ. «Թեպետ Դավիթ Գալստյանը հրապարակային այդ մասին չի խոսում, բայց մենք պատրաստ ենք խոսել, ասել, թե ինչ է արել Դավիթ Գալստյանը պատերազմի ժամանակ՝ տոտալ շրջափակման պայմաններում, երբ ՀՀ-ում զենք տեղափոխելու խնդիր կար: Պատերազմի ընթացքում նաև որևէ գումար չի աշխատել, հնարավորության դեպքում բոլոր մատակարարումներն ինքնարժեքով է արել: Բացի այդ, ինքն անձամբ գումարներ է նվիրաբերել ու տարբեր խնդիրներ է լուծել: Մամուլում արդեն գրվել է նաև սեփական միջոցներով ինքնաթիռներ գնելու մասին, որոնք հետագայում շատ կարևոր հարցեր են լուծել: Սրանք փաստեր են, որոնք հիմնավորելու կարիք չկա: Այն մարդը, որն այսքան բան է կարողանում անել, խարդախ լինել չի կարող: Կան ուժեր, որոնք այս պատերազմի ընթացքում փորձել են փող աշխատել, և պարզապես հարստանալ պատերազմի ընթացքում:

Մենք մեր հետաքննությունն ենք սկսել, ուսումնասիրությունների մեջ ենք: Եղել են դեպքեր, երբ քառակի, եռակի, 8 անգամ ավելի գնով մատակարարումներ է առաջարկվել, բայց Դավիթ Գալստյանն 8 անգամ ավելի էժան գնով է մատակարարել:Հաշվի առնելով, որ Դ. Գալստյանն ավելի էժան գնով մատակարարելու հնարավորություններ ուներ, և իրենց փող աշխատելը չի ստացվել, մենք կարծում ենք, որ հենց այդ մարդիկ են կանգնած այս ամենի հետևում: Դ. Գալստյանն ի չիք դարձրեց իրենց երազանքները, և այսօր Դավիթ Գալստյանի՝ կալանքի տակ մնալու շահագրգիռ կողմերն իրենք են: Թշնամի պետության ղեկավարն է խոսում այն մասին, թե ինչ է արել Դ. Գալստյանը պատերազմի ժամանակ: Ալիևն ասում է, թե Դավիթ Գալստյանն ինչպես է պատերազմի ժամանակ, իր խոսքերով, տարբեր զարտուղի ճանապարհներով ՀՀ զենք տեղափոխել: Իհարկե, Ադրբեջանը դա ներկայացնում է այնպես, թե իբրև այդ ամենն ապօրինի կերպով է իրականացրել:

Ասում է՝ զենք է առել, բերել: Ես չեմ ուզում մեկնաբանել Ալիևի ասածները, հերքել կամ հաստատել որևէ բան, բայց փաստն այն է, որ այդ մարդը խոսում է այդ մասին: Հատկապես ԱԱԾ-ում շատ լավ են պատկերացնում, թե ինչի մասին է խոսել Ալիևը: Եվ այս պայմաններում Դավիթ Գալստյանի նկատմամբ նման վերաբերմունքը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: