Պակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Մամուլ

Ո՞ւմ իշխանության մասին է խոսում Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Իրենց թվում է, թե власть меняется: Հայաստանում իշխանություն չի փոխվելու»: Իհարկե, նա հետո կասի, թե նկատի է ունեցել, որ Սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին, որ իրենք 2018-ին այդ իշխանությունը վերադարձրել են ժողովրդին և այլն, և այլն, սակայն դրանից իրականությունը չի փոխվում:

Մարդուն պետք էր հայտարարել, թե «Հայաստանում իշխանություն չի փոխվելու», և նա հայտարարեց: Թե ինչ կոնտեքստով, երկրորդական է: Իրավունք ունի՞ նման հույսեր ունենալ Նիկոլ Փաշինյանը: Զուտ վարկանիշի տեսակետից, նաև հաշվի առնելով առկա իրողությունները, բնականաբար՝ ոչ: Սակայն, եթե նկատի ունենանք, որ խայտառակ կապիտուլ յացիայից, Արցախի 75 տոկոսի կորստից, հազարավոր զոհերի պատճառ դառնալուց հետո նա շարունակում է պաշտոնավարել, ապա՝ գուցե թե՝ այո:

Ի վերջո, նրան այս ընթացքում հաջողվել է ոչ միայն պահպանել աթոռը, այլև ամեն ինչ անել՝ հանրության մի որոշակի հատվածի շրջանում կարճ ժամկետում մոռացնել Արցախի խնդիրը, զոհերի առկայությունը, այն, որ Հայաստանը միշտ եղել է Արցախի անվտանգության երաշխավոր, իսկ այսօր նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավոր հազիվ կարողանա լինել: Նույնիսկ Արցախի ԱԺ նախագահն է ասում, որ «այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են»: Խոսուն ձևակերպում է, անշուշտ: Վերջապես, ամենակարևոր հարցը. ի՞նչ ժողովրդի իշխանության մասին է խոսում Փաշինյանը: Այն ժողովրդի, որի մասին ասում էր՝ «իրենց դուռն է, կուզեն, կջարդեն», հետո նույն այդ ժողովրդին ուժայիններով ճնշո՞ւմ են բողոքի ակցիա անելու համար:

Այն ժողովրդի, որի հետ բոլոր կարևոր հարցերը խոստանում էր քննարկել, բայց նույն այդ ժողովրդի թիկունքում գաղտնի կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրե՞ց: Այն ժողովրդի, որին խոստանում էր բարեկեցություն, բայց նույն ժողովրդի հաշվին միլիոններով պարգևավճար է բաժանո՞ւմ իր թիմին: Ցանկը հատորներով կարելի է շարունակել: Այդուամենայնիվ, երևի թե մի հարցում Նիկոլը ճիշտ է. ժողովրդի իշխանությունն անխախտ է: Ուղղակի ժողովուրդն իր իշխանությունն իրացնելու համար պատվիրակման հարցում 2018-ի սխալները կրկնելու իրավունքն այլևս չունի: Ավելի ստույգ՝ այդպիսի ռեսուրս այլևս չունի մեր երկիրը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: