Կառավարությունը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները
ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես հաստատվել են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները:
««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները»,- ասված է որոշման մեջ: