«Ինտերի» գործադիր տնօրենը խոսել է Անտոնիո Կոնտեի ապագայի մասին
«Ինտերի» գործադիր տնօրեն Բեպպե Մարոտան հույս է հայտնել, որ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի չեմպիոնությունը նվաճելուց հետո կշարունակի աշխատել թիմի հետ:
«Մենք B պլան չունենք, այլ միայն A պլան, քանի որ ես իսկապես հուսով եմ, որ Կոնտեի ցիկլը Ինտերում կշարունակվի: Նա հիանալի հարաբերություններ ունի թիմի, ակումբի ու երկրպագուների հետ: Սրանք բոլորը շատ կարևոր են առաջընթացի համար: Մենք կայուն առաջընթաց էինք գրանցում նախորդ մրցաշրջանի սկզբից, երբ Ա Սերիայում «Յուվենտուսից» ընդամենը մեկ միավորով էինք հետ մնում և դուրս եկանք Եվրոպա լիգայի եզրափակիչ: Այս տարի Կոնտեին հաջողվեց լիովին սերմանել իր չեմպիոնության սկզբունքները, և դա հաջողության հիմքն է: Կոնտեն հաղթող է և այս մրցաշրջանում խնդիրներ չի ունեցել: Նա բաց ու դրական անձնավորություն է, միշտ ասում է այն, ինչ մտածում է », - ասել է Մարոտան:
Ընդգծենք, որ երեկ միլանյան ակումբը պաշտոնապես նվաճեց Իտալիայի այս տարվա առաջնության չեմպիոնության կոչումը։