Ռաֆայել Վարանը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը «Չելսիի» դեմ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը ունի աջ ոտքի մկանային վնասվածք։ Այդ պատճառով 28-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը «Չելսիի» դեմ, որ կկայանա մայիսի 5-ին:
Ֆրանսիացին վնասվածք էր ստացել մայիսի 1-ին Լա Լիգայի «Օսասունայի» դեմ խաղում (2-0): Ընդմիջումից հետո նրան փոխարինել է Նաչո Ֆերնանդեսը:
«Չելսիի» դեմ պատասխան խաղի համար Մադրիդի «Ռեալի» պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Ֆերլան Մենդին հնարավոր է վերադառնան խաղադաշտ։