Դատարանն արձանագրել է՝ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը զրպարտել են Արմեն Գևորգյանին
ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։
Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն' ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) արդար և օբյեկտիվ դատական ակտի համար։
Այլևս իրողություն է, որ Արմեն Գևորգյանը կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ, իսկ պատգամավորին և փաստաբանին պետք է հարց հղել Ադրբեջանի լրտես հանդիսացող անձի խոսքերը տարածելով ինչ խնդիր են լուծել»,- գրել է Կոչուբաևը։