Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանային տարածքում երկրաշարժ է գրանցվել
Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանային տարածքում 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոնղոլական Տուրտից 23 կմ հարավ-արևմուտք և ռուսական Անգարսկից 268 կմ հարավ-արևմուտք: Ցնցումների էպիկենտրոնը տեղակայված էր 10 կմ խորության վրա:
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի շրջանի գլխավոր վարչությունը հայտնել է, որ Իրկուտսկում երկրաշարժը զգացվել է 3-4 բալով: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: