Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում. նրա թեկնածությանը կողմ էր 1 պատգամավոր (տեսանյութ)
Ազգային ժողովում քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրելու մասին հարցը:
Գրանցված 106 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 79-ը: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ 1, դեմ 3, ձեռնպահ՝ 75: 27 պատգամավոր չքվեարկեց:
Այսպիսով որոշումը չընդունվեց: