Զոհված կամավորի հայրը նստացույց է սկսել կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
Մինչև հիմա ոնց նվագել են՝ նենց պարել ենք, հերիք եղավ: Կառավարության դիմաց իր վրդովմունքը հայտնեց զոհված կամավորի հայրը, ով իր խնդրով եկել էր կառավարություն:
«Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, հիմա դիմել եմ, որ իմ ազգանունը տան երեխային, դատարանը մերժում է ինձ»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Նա նկատեց, որ իր ունեցավածքն օրինական ճանապարհով ուզում է կտակել իր որդու ժառանգին և ուզում է, որ իր թոռը՝ որդու ազգանունը կրի:
«Ինչի՞ են մերժում, ինչի՞ են քարշ տալիս դատարաններով, որ չի՞ հասցրել ԶԱԳՍ գնալ: Այսօր-վաղը, եթե իմ հարցին լուծում չտան, ես Նիկոլին կասեմ՝ դատավորների անուններով»,-ասաց նա՝ նշելով, որ 6 ամիս դատարանները քաշ են տալիս իրեն:
Մինչ զոհվածի հայրը խոսում էր լրագրողների հետ, ոստիկանները փորձում էին նրան հեռացնել շենքի մոտից: Սակայն վերջինս հայտարարեց, որ նստացույց է սկսելու կառավարության շենքի մոտ՝ քանի դեռ իրեն չեն լսել ու իր խնդիրը չի լուծվել:
Տեսանյութը՝ tert.am-ի