Ղարաբաղի հանձման հետ կապված չեղավ բունտի հզոր ալիք, և այդ ալիքը չսրբեց տարավ Փաշինյանին և իր թիմին մի պարզ պատճառով... Ժուռավլյով
«Բոլորի համար հստակ է մի բան. Հայաստանում Ղարաբաղի հանձման հետ կապված չեղավ բունտի հզոր ալիք, և այդ ալիքը չսրբեց տարավ Փաշինյանին և իր թիմին մի պարզ պատճառով. 20 տարի Հայաստանում սորոսական և այլ ֆոնդերը քարոզել էին Ղարաբաղի և Հայաստանի պատմության դեմ։ Նրանք Հայաստանի բնակչությունը պառակտել էին և բաժանել էին ըստ դասակարգերի. Աղքատների և ապահովվածների միջև արհեստական բաժանում էին ստեղծել»։
Այս մասին գրել է Ռազմական լրագրող և վերլուծաբան Ռոստիսլավ Ժուռավլյովը:
Նա նշել է, որ այժմ էլ Նիկոլ Փաշինյանի հիմնական աջակիցներն այն քաղաքների և գյուղերի աղքատ բնակիչներն են, որոնք ունեն հացի խնդիր և հեռու են Ադրբեջանի սահմանից։
«Նրանց արժեքներում կարևոր տեղ չի զբաղեցնում Արցախը և նմանատիպ հարցեր...
Այդ մարդիկ բավարարվում են Ն. Փաշինյանի «արդարության», «լավ կյանքի» մասին խոստումներով։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմությունը` նման քարոզներով և ընտրությամբ հեշտությամբ կործանվում է պետությունը»,-գրել է Ռոստիսլավ Ժուռավլյովը: