Երկու տուն եմ Միջնավանում թողել, թող ինձ մի անկյուն տան, գնամ ապրեմ, բայց Ղարաբաղ չեմ գնա. պատերազմում զոհվածի մայր
Երկու տուն եմ Միջնավանում թողել՝ ռեմոնտ արեցի, վարկ վերցրեցի, սարքեցի, ամեն ինչ նորացրի, տվեցի թուրքերին: Երեխես էլ գնաց, ապրուստս էլ գնաց, ներկա պահին ոչինչ չունեմ: Այդ մասին ասյօր կառավարության դիմաց ասաց զոհվածի մայր, Քաշաթաղի շրջանից տեղահանված Անուշ Պետրոսյանը:
«Երեխես գնաց պատերազմ՝ չեկավ, մենք էլ էդ ապրուստը թողել ենք, դուրս ենք եկել, մեր հագի շորով ենք դուրս եկել: Ջաբրաիլում է զոհվել իմ տղան: Ես չեմ կարող այնտեղ ապրել: Եթե իմ Միջնավանը կվերադարձնեն ինձ, ես վազելով կգնամ, բայց ուրիշ տարածքում չեմ գնա ապրեմ: Ես երևանցի եմ, բայց որ 20 տարի ապրում է այնտեղ՝ տուն դրեցի, ամեն ինչ արեցի, ամեն ինչ թողեցի թուրքին, հիասթափված եմ ես: Մանավանդ Ղարաբաղ չեմ գնա ապրի: Միջնավանը կտան, ես վազելով կգնամ»:
Նա նշեց, որ այստեղ վարձով է ապրում:
«68 հազարներն էլ դեռ չենք ստացել, ու չգիտեմ՝ կստանանք, թե չէ: Տնից տուն, տնից տուն տեղափոխվելով՝ ես ի վիճակի չեմ ապրելու: Թող ինձ մի անկյուն տան, գնամ ապրեմ: Ես իմ երեխու փողն էլ դեռ չեմ ստացել: Գոնե իր երեխեքը փողոցում չմնան»,- ասաց զոհվածի մայրը՝ հավելելով, որ նախարարությունից ասել են, որ իր որդու անունը կա ցուցակներում, և 5 միլիոն դրամն իրենք կստանան: