Ղալաթ է արել Շահիդովը, մեր պրոբլեմը մեր երկրի իշխանությունն է, շահիդովները չեն. Արտակ Զաքարյան
Շահիդովի հայտարարությունն իրենից ոչ մի բան չի ներկայացնում: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովի գրառումը՝ Ստեփանակերտի վերահսկողությունը հունիսից Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ անցնելու մասին:
«Ղալաթ է արել Շահիդովը: Մեր պրոբլեմը մեր երկրի իշխանությունն է, շահիդովները չեն»,- ասաց Զաքարյանը:
Դիտարկմանը, թե շահիդովների գրառումները հետևանք չե՞ն մեր իշխանությունների, մեր զրուցակիցը համաձայնեց:
«Իհարկե, հետևանք են: Պրոբլեմի մասին է պետք մտածել, ոչ թե հետևանքի»,- եզրափակեց Զաքարյանը:
Հիշեցնենք, որ իրավապաշտպան ներկայացող Ահմադ Շահիդովը նշել էր, որ հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ: Նա նաև հայտարարել էր, որ նրանք, ովքեր չեն հավատում, կարող են այդ մասին հարցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: