Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. Կոբախիձե
Մամուլ

Ում հետ կպայմանավորվեն ընդդիմադիրները. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Անկախ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքից ու արդյունքների լեգիտիմությունից, Հայաստանն այլեւս նոր իրավիճակում է եւ ապրելու է նոր օրակարգով: Այդ օրակարգը պայմանավորված չի լինելու հանրաքվեի արդյունքների բողոքարկմամբ, ընդդիմության մասշտաբային ակցիաներով, այն պարզ պատճառով, որ ընդդիմություն՝ այդ իմաստով, գոյություն չունի: Քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը լինելու է նախ՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը պետք է ընդունվի ամենաուշը մայիսին՝ ընտրություններից մեկ տարի առաջ:

Իսկ արդեն մայիսից Հայաստանն ամբողջությամբ կթեւակոխի նախընտրական շրջան: Այսօր՝ հատկապես սահմանադրական խայտառակ հանրաքվեից հետո, թվում է, թե իշխանությունն անպարտելի է, եւ ՀՀԿ-ի հաղթանակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ապահովված է:

Բայց մեկուկես տարին, առաջին հայացքից՝ կարճ ժամանակահատված թվալով, իրականում բավարար ժամանակ է՝ նոր ընդդիմության ձեւավորման, գործող ուժերի վերադասավորության ու իշխանության դեմ պայքարելու համար: Իրականում իշխանության ներկայացուցիչները չէին սխալվում՝ որպես սահմանադրական փոփոխությունների դրական առաջընթաց ներկայացնելով այն, որ նոր Սահմանադրությունն իշխանափոխության հնարավորություն է տալիս: Այսօր՝ քաղաքական դաշտի ներկայիս ամայության պայմաններում, դա տեսական հնարավորություն է թվում:

Սակայն, կրկնում ենք, եթե ընդիմադիր ուժերը կարողանան «վերաբեռնավորվել» եւ ընտրություններում հանդես գալ իսկապես միասնաբար՝ կուռ դաշինքներով, իշխանության հաղթանակն այնքան երաշխավորված չի լինի, որքան թվում է այսօր: Այլ հարց է, որ դատելով այսօր գործող ընդդիմադիր ուժերի մեծ մասի գործունեությունից ու որակներից՝ դա եւս անհավանական է թվում: Հետեւաբար՝ այդ դերում կարող են հանդես գալ նոր ուժերը կամ այնպիսիք, որոնք այսօրվա «հարթակային ընդդիմության» ֆոնին մի տեսակ երկրորդական պլան են մղվել:

Համենայնդեպս, այն պայմաններում, որում այսօր ապրում է Հայաստանը, եւ այն ոչ դրական սպասումները, որ այսօր արդեն առկա են՝ սոցիալ-տնտեսական վիճակի առումով, միանգամայն պարարտ հող են ընդդիմության համար: Կկարողանա՞ն ընդդիմադիրներն օգտագործել այդ հնարավորությունը, թե՞ կգերադասեն պայմանավորվել ոչ թե իրար հետ՝ դաշինքներ կազմելու համար, այլ իշխանության հետ՝ խորհրդարանում հայտնվելու նպատակով, ցույց կտա ժամանակը: Դառը փորձը, իհարկե, հուշում է, որ երկրորդ տարբերակն ավելի հավանական է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում