«Միլանը» գլխավորելն իմ երազանքն է․ Անդրեյ Շևչենկո
Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն նշել է, որ երազում է դառնալ «Միլանի» գլխավոր մարզիչը:
«Միլանն» ինձ համար պարզապես թիմ չէ, այն նման է մեծ ընտանիքի: Երբ նոր խաղացող է գալիս, նա անմիջապես իրեն զգում է որպես թիմի մի մաս: «Միլանը» գլխավորելը իմ երազանքն է»,- ասել է Շևչենկոն «Corriere della Sera»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը Շևչենկոյի գլխավորությամբ նվաճեց «Եվրո-2020»-ի ուղեգիր: Մասնագետի պայմանագիրն ազգային ընտրանու հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: 1999-ից 2006 թվականներին, ինչպես նաեւ 2008/2009 մրցաշրջանում Շեւչենկոն խաղացել է «Միլանում»։