Լիոնել Մեսսին գլխավորում է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ դարձավ Լա Լիգայի 34-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (3:2):
Արգենտինացին ամրապնդել է իր առաջատարությունը առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում:
Այժմ նա 28 խփած գոլ ունի: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման է, ով մինչ այժմ խփել է 21 գնդակ։