ԱՄՆ-ի ափերի մոտ նավ է շրջվել․ կան զոհեր և տուժածներ
ԱՄՆ-ում՝ Սան Դիեգոյի ափերի մոտ նավ է շրջվել։ Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։
2 մարդ զոհվել է, իսկ մոտ 20-ը՝ հոսպիտալացվել: Հոսպիտալացված մարդկանց կյանքին վնանգ չի սպառնում։ Նրանք ստացել են թեթև վնասվածքներ։
Աղբյուրը նշում է, որ տեղում աշխատում են համապատասխան ստորաբաժանումները՝ պարզելու դեպքի հետ կապված բոլոր մանրամասները։