Մայիսի 9-ին Բելառուսում բողոքի նոր ցույցեր կանցկացվեն
Բելառուսի ընդդիմության առաջնորդներից մեկը, Ժողովրդական հակաճգնաժամային կառավարման ղեկավար և Համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն մայիսի 9-ին հայտարարել է Բելառուսում նոր բողոքի ցույցերի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Լատուշկոն ընդգծել է, որ սոցիալական ցանցերով կոչ կանի, որպեսզի մարդիկ մայիսի 9-ին դուրս գան փողոց։
Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթեց Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում սկսվեցին զանգվածային ցույցեր։