Ղրղզստանն ու Տաջիկստանը զորքերը դուրս են բերել սահմանից
Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են զորքերի դուրսբերումը սահմանից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությանը:
«Կողմերն ավարտել են լրացուցիչ ուժերի դուրսբերումը պետական սահմանի գծից», - ասվում է նախարարության հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, սահմանում իրավիճակը գնահատվում է կայուն: Անցած գիշերվա ընթացքում միջադեպեր կամ կրակոցներ չեն գրանցվել, հավելել է սահմանապահ վարչությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի բնակիչների միջև բախում տեղի ունեցավ։ Բախումների արդյունքում երկու կողմերից զոհվեց շուրջ 40 մարդ, վիրավորվեց՝ ավելի քան 200-ը: Մայիսի 1-ին Բիշքեկը և Դուշանբեն համաձայնության եկան սահմանին ամբողջական հրադադար հաստատել: