Արթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում․ խոսանկա (տեսանյութ)
«Հայրենիքի» և ՀՀԿ-ի տեխնոկրատ թիմի անգամ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողի Փաշինյանի թիմին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կոuսակցության մամլո խոսնակ Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունները եկել են այն եզրահանգման, որ այս ընտրական ցիկլի համար երկու կուսակցությունների ուժերի համադրումը ստեղծելու է ուժերի դասավորվածության այն իրավիճակը, որը պարտության է մատնելու այս իշխանություններին և հնարավորություն է ստեղծելու Հայաստանն ազատել այս արհավիրքից ու հնարավորություն տալ այս նոր քաղաքական կառուցվածքներ կազմակերպելու համար։
Ամեն դեպքում, Սոս Հակոբյանը նկատում է, որ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի դռները փակ չեն նոր ուժերի համար:
«Ես ձեզ վտահեցնում եմ, որ «Հայրենիքի» եւ ՀՀԿ-ի տեխնոկրատ թիմի անգամ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողի Փաշինյանի թիմին, անգամ եթե խաղա առանց դարպասապահի: Այսինքն մենք ունենք շատ հարուստ եւ փոխլրացնող ուղեղային թիմ՝ իրենց անցած ճանապարհի, փորձի առումով: Սա դաշտում բացառիկ է լինելու»,-ասաց խոսնակը:
Ովքեր կընդգրկվեն ցուցակում և որ տեղերը կզբաղեցնեն՝ Սոս Հակոբյանը չմանրամսնեց, նա միայն նկատեց, որ Արթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում։