Մահացել է ամերիկացի միլիարդատեր Էլի Բրոդը
88 տարեկան հասակում մահացել է միլիարդատեր Էլի Բրոդը։ Այս մասին գրում է Reuters-ը:
Միլիարդատիրոջ մահվան պատճառը դարձել է երկարատև հիվանդությունը։
Բրոդիին ցավակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին: Նա գործարարին անվանել է «իր սերնդակից ամենաազդեցիկ քաղաքացին»: Էլի Բրոդը Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակում զբաղեցնում էր 85-րդ հորիզոնականը։
Նրա կարողությունը կազմում է 6,9 միլիարդ դոլար։