Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Հովոն 21-րդ դարի առաջին ծնունդն էր. «երեխեքին զանգել են տվել տուն, որ հրաժեշտ տան մեզ». 76 զինվոր կռվել է «Յաշմա»-ի 300 զինյալի դեմ (լուսանկարներ)

Հովո Մանվելի Ստեփանյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 1-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

Հովոն 21-րդ դարի առաջին ծնունդն էր, իր քույրերի կրտսերն ու ընտանիքի միակ արու զավակը: Դեռ այն ժամանակ Հովոյի ծնունդն աննկատ չմնաց։ Ոչ միան տեղական լրատվամիջոցները, այլև ՏԻՄ-ն անտարբեր չմնաց դարի առաջին ծննդի նկատմամբ։

 

 

Երբ ժամանակը եկավ, Հովոն իր հասակակիցների հետ մեկնեց ծառայության։ Նա Մարտունի 3-րդ պաշտպանական զորամասի 7-րդ վաշտից էր․․․

Երբ Հովոն մեկնում էր ծառայության, ոչ մեկի մտոքով անգամ չէր կարող անցնել, թե ինչ կարող է լինել։ Ծնողները հպարտ էին՝ բանակ էին ճանապարհում իրենց հասած որդուն։ Նպատակներ էին դրել իրենց առջև ու ծրագրեր կազմել․․․․

 

 

 

Ծառայությունը անցնում էր հանգիստ, խաղաղ․․․ չկար տրտնջոց, դժգոհություն․ ամեն ինչ լավ էր ու լավ կլիներ, եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ին չսկսվեր Արցախյան երկրորդ պատերազմը․․․ 

Պատերազմն սկսելուց հետո Հովոյի կապը ծնողների հետ միշտ եղել է, բայց ամեն անգամ նա հանգստացրել է ծնողներին, թե՝ «մեզ կռվի չեն տանում»։

Հովոյի վերջին զանգը հոկտեմբերի 10-ին էր՝ ժամը 16։00-ից հետո․․․ 

Մայրը՝ Նունեն, NEWSPRESS.am-ի հետ զրույում նկատեց, որ որդու ձայնը լավ էր, ուրախ․․․ դա ինչ-որ տեղ հանգստացրել է մորը, բայց այդ զանգից հետո այլևս լուր չեն ունեցել։

 Ինչպես հետո է պարզվել, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 9-ին Ջալալ Հարությունյանի հրամանով վաշտի 76 զինվորի տարել են Հադրութ։

 

Երբ ծնողներն սկսել են փնտրել, հարց ու փորձ անել, վարչակազմից տղայի հորը՝ Մանվել Ստեփանյանին հարցրել են, թե ո՞ր զորամասում է եղել որդին ու երբ իմացել են Մարտունի 3-ում է եղել՝ ասել են՝ «ցավակցում ենք»...

Այս պատասխանը իհարկե մտահոգվելու տեղիք է տվել, բայց ծնողները չեն հուսահատվել: Անգամ այդ օրերին գերիներից մեկին նմանեցրել էին իրենց որդու հետ ու նրան տեսնելու նոր հույս է արթնացել: Բայց ապրիլի 14-ին իմանալով, որ նորից 60 հոգու ԴՆԹ-ի համընկնում է եղել՝ հայրը որոշել է ևս մեկ անգամ գնալ և տեղեկություն ստանալ...

Հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին իմացել են՝ ԴՆԹ թեստը համընկել է...

Հովոյի մարմինն ամփոփված է Եղբայրական գերազմանում, բայց ծնողներն ուզում են նա իր շիրիմն ունենա, ինչի համար քայլեր են ձեռնարկել...

 

Վերջին հրաժեշտը

Մինչև հոկտեմբերի 10-ը Մարտունի 3-րդ պաշտպանական զորամասի զինվորները եղել են զորամսում: Հոկտեմբերի 10-ին ժամը 16:00-ից հետո զանգահարել են տուն՝ ծնողներին: Վերջիններս այս մասին պարզել են միմյանց հետ շփման ընթացքում: Պարզվում է տղաներին հրաման է եղել, որ այդ ժամերին տուն զանգեն՝ ծնողների հետ խոսելու: Կամ, ինչպես ծնողներն են ասում՝ «երեխեքը զանգել էին վերջին հրաժեշտը տան»՝ երևի չգիտակցելով, որ դա լինելու է վերջին զանգը...

Հաջորդ օրը, հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվելու և խաբելով՝ տարել են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ Հադրութ տեղափոխել, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին:

76 հայ քաջ տղերքը կռվել են Ադրբեջանի «Յաշմա» էլիտար բրիգադի 300 հատուկ պատրաստված զինյալների դեմ... 

Ոչ մի օգնություն հայկական կողմից...

Ծնողները պարզել են նաև, որ զինվորներին հաջողվել է կապ հաստատել, և տեղեկացնել, որ իրենց նոր իրենց ուժ է հարկավոր և այլևս չեն կարողանում դիմադրել, բայց նրանց այդպես էլ օգնություն չի հասել:

Ավելի ուշ ծնաղներն իմացել են, որ իրենց որդիների կռիվը թշնամու դեմ տևել է 45 րոպեից մինչև մեկ ժամ:

Բոլոր տղաները հերոսաբար ընկել են մարտնչելիս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեկան գործ, որի շրջանակում էլ կպարզվի, թե ի՞նչ դավադրություն է կազմակերպվել տղաների նկատմամբ և ում մեղքով է 76 զինվոր նահատակվել՝ անհավասար մարտում...

Նկատենք, որ գործի պատասխանատուները՝ Ջալալ Հարությունյանը, գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը, գումարտակի հրամանատար Մխիթար Ավանեսյանը, Հադրութում կորպուսի հրամանատար Կարեն Առուստամյանը, ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:

 

Նկարներում աջից՝ Հովո Մանվելի Ստեփանյանն է, իսկ ձախից Գոռ Հովսեփի Ղևոնդյանն է՝ Հովոյի բակի ընկերը, ով պատերազմի ժամանակ Ջաբրաիլում հերոսաբար ընկել է: Գոռի պատմությանն անդրադարձել ենք առանձին հոդվածով...

Արմինե Մկրտումյան