Կարոտս ուզում է լսել էն քաղցր մամ ջանդ. զոհված զինծառայողի մոր գրառումը
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարոտս չի ծերանում, կարոտս չի մահանում, կարոտս մի անուն է անվերջ շշնջում Մխիթար: Կարոտս ուզում է գեթ մի բառ լսել՝ մամ ջան, էն քաղցր մամ ջանդ, որ արդեն 7 ամիս է՝ փափագում եմ լսել, էն մամ ջանդ, որ զրնգում է ականջներիս մեջ, մամ ջան ջան ջան։ Ատում եմ 1-ը, այն ինձ դարձրեց որբ: Հետ արի, կանաչաչյաս»: