Քիմ Քարդաշյանը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որով պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին։
«Շնորհակալություն նախագահ Սարգսյանին, որ միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու համար։ Շնորհակալություն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բոլոր հայկական խմբերին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը կռիվ էր տալիս ճանաչման հասնելու համար։
Երջանիկ եմ, որ կարողացա նպաստել այդ հարցին իրազեկելուն և շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,-գրել է Քիմ Քարդաշյան: