Տաջիկստանի և Ղրղըզստանի միջև զինված բախման հետևանքով զոհվել է 40 և վիրավորվել 200 մարդ
Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության ընթացքում Ղրղզստանի վիրավոր քաղաքացիների թիվը հասել է 163-ի, իսկ զոհերինը՝ 31-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության առողջապահության փոխնախարար Էլիզա Սոլթոնբեկովան:
Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների տեղական բնակիչների միջև հակամարտությունը վերաճեց զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է շուրջ 40 մարդ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին զինադադարի և սահմանից ուժերի դուրսբերման մասին, բայց հաջորդ օրը կրակը նորից վերսկսվեց: Մեկ այլ զինադադար ձեռք բերվեց ապրիլի 30-ի ուշ երեկոյան: