Կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետաձգվում են
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մայիսի 1-ին կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետաձգվում են։ Այս մասին հայտնում են Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:
Միջոցառման օրվա մասին հավելյալ կտեղեկացնեն ֆեյսբուքյան իրենց էջերում։
Նախապես հաղորդել էին, որ մայիսի 1-ին կենդանաբանական այգում լինելու են տոնական միջոցառումներ։