Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհն արդեն երթևեկելի է (լուսանկար)
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ արդեն երթևեկելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը:
Այն իրար է միացնում Գյուրջյան և Արմենակյան փողոցները: Նախկինում գրունտային այս ճանապարհահատվածը հիմնանորոգվել է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով:
