Չինաստանում փոթորկի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել մոտ 100-ը
Չինաստանի Նանտյուն քաղաքում ամպրոպով ու կարկուտով ուղեկցվող փոթորկի պատճառով 11 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Զոհերը գրանցվել են քամու հետևանքով տների վրա ընկած հսկա ծառերի հետևանքով։ Տարբեր պատճառներով վիրավորվել է 102 մարդ, որոնց ցուցաբերվել է բժշկական օգնություն։
Պարզվել է, որ քաղաքի մի քանի թաղամասերում տեղացած կարկուտի տրամագիծը կազմել է մինչև 3 սանտիմետր, քամու արագությունը գնահատվել է վայրկյանում մոտ 45 մետր։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։