Հայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»

Ադրբեջանում հայերի նկատմամբ թշնամանքի քաղաքականությունը նոր դրսևումներ է ստացել. ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախ դեմ սանձազերծած պատերազմում ադրբեջանական կողմից խոշտանգումները, դաժանությունները ոչ թե պարզապես առանձին զինվորականների արարքներ էին, այլ միասնական քաղաքականության մասեր: Այդ մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ:

«Այս պատերազմի ընթացքում, բացի Ադրբեջանի կողմից արգելված հանրահայտ զինատեսակների օգտագործումը, վարձկանների օգտագործումը, խոշտանգումները, դաժանությունները, նաև լրջագույն խնդիր էր ադրբեջանական ատելության, թշնամանքի քարոզի և այսօր արդեն ֆաշիզմի հասնող քաղաքականությունը, որը էթնիկ հիմքով բռնության, խոշտանգումների, դաժանությունների հիմքում էր»,- ասաց Թաթոյանը:

Պատերազմի ընթացքում, երբ սկսվել է մարդկային կոնտակտը, ադրբեջանական զինված ուժերը սկսել են դաժանությունները նաև այս պատերազմի ժամանակ՝ ինչպես և 2016-ի ապրիլին: «Միանգամից բացվեցին «Տելեգրամի» ալիքներ, որոնք մեր դիտարկմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների հետ կապված էին, և մտադրված կերպով Հայաստանի սոցիալական տիրույթներում տարածում էին բռնությունների, դաժանությունների տեսարաններ: Ընդ որում, ունեինք դեպքեր, երբ մեկ դեպքի վերաբերյալ տեսանյութը բաղդատվում էր մի քանի մասերի, հատուկ էր այդպես արվում՝ էլ ավելի մեծ տանջանքներ պատճառելու համար»,- ասաց ՄԻՊ-ն ու նշեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականությունը, բնականաբար, նոր չէ, այն սրվել է պատերազմի ընթացքում, իսկ հիմա՝ ավելի նոր դրսևորումներ ստացել:

ՄԻՊ աշխատակազմը հատուկ ուսումնասիրել է Ալիևի ելույթները, վերլուծել է շուրջ 300 տեսանյութ, թարգմանել ռուսերեն և անգլերեն, դրանք և խոշտանգումների բոլոր տեսանյութերն ուղարկել միջազգային կառույցներին: «Մենք ցույց ենք տվել, որ դրանք Ադրբեջանի նախագահի խոսքերն են, ցույց ենք տվել, որ դրանք ոգեշնչող նշանակություն ունեին պատերազմի ժամանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի համար»,- ասաց Թաթոյանը:

Նա շեշտեց, որ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է: «Այս խոշտանգումները, դաժանությունները ոչ թե առանձին վերցրած առանձին զինվորականների արարաքներ էին, այլ միասնական քաղաքականության մասեր, որովհետև դրանք հետագայում արժանանում էին մեծագույն գովասանքի Ադրբեջանում»։