«Բարսելոնայից» հեռանալը ոչ մի օգուտ չի բերի Մեսսիին․ այս ակումբը նրան ամեն ինչ տվել է․ Լուիս Սուարես
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով նախկինում հանդես էր գալիս «Բարսելոնայում», կիսվել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ իր տեսակետներով, ով ամռանը կարող է ազատ գործակալ դառնալ: «Եթե Մեսսին ինձանից ընկերական խորհուրդ խնդրեր, ապա ես կասեի, որ կարող եմ նրան միայն Բարսայում տեսնել։
Մեկ այլ ակումբ տեղափոխվելը նրան օգուտ չի տա, բայց նա պետք է որոշում կայացնի ինքնուրույն: Նրա համար լավագույն տարբերակը իր կարիերայի վերջին երեք, չորս, հինգ կամ վեց տարիներն անցկացնելն է մի վայրում, որտեղ նա իրեն առավել երջանիկ է զգում: Բարսան այն ակումբն է, որը նրան ամեն ինչ տվեց: Լեոն նույնպես Բարսելոնային տվեց ամեն ինչ, ինչ կարող էր», - ասել է Սուարեսը TV3-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայի 30 խաղում 33-ամյա ֆուտբոլիստը դարձել է 25 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: