«Յուվենտուսն» ամռանը կարող է տրանսֆերի հանել Պաոլո Դիբալային
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ապագան մնում է անորոշ: Արգենտինացու ապագան «Յուվենտուսում» կախված է նրանից, թե ակումբը կկարողանա՞ մրցաշրջանի ավարտից հետո դուրս գալ Չեմպիոնների լիգա:
Այս պահին թուրինցիները Դիբալայի հետ համաձայնության չեն եկել պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Որպեսզի խաղացողին անվճար չկորցնեն 2022-ի ամռանը, «Յուվենտուսը» կարող է այս ամառ վաճառել Պաուլոյին: Եթե թուրինցիները չկարողանան մտնել Չեմպիոնների լիգա, «Յուվեն» Դիբալային կհանի տրանսֆերի:
Բացի այդ, արգենտինացու ապագան կախված է նաև Կրիշտիանու Ռոնալդույի ակումբում մնալուց։ Միաժամանակ նշվում է, որ 27-ամյա հարձակվողը ցանկանում է մնալ «Յուվենտուսում»: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 16 հանդիպում է անցկացրել A Սերիայում, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: