Ամերիկացի մոդել Քեթրին Մայորգան Ռոնալդուից փոխհատուցում է պահանջում գրեթե 65 միլիոն եվրոյի չափով
Նախկին մոդել Քեթրին Մայորգան «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից պահանջում է փոխհատուցել բռնաբարությամբ հասցված բարոյական վնասի համար։ Այս մասին տեղեկացնում է Mirror-ը, վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։ 37-ամյա ամերիկացին ցանկանում է ֆուտբոլիստից ստանալ մոտ 65 միլիոն դոլար։
Գործընթացը սկսվել է 2018-ի սեպտեմբերին այն բանից հետո, երբ 2009-ի հունիսին մոդելը դատական հայց ներկայացրեց խաղացողի կողմից հյուրանոցում բռնաբարության մասին:
Մայորգան պնդում էր, որ իր լռության համար խաղացողից 375,000 ԱՄՆ դոլար է ստացել:
2020-ի հոկտեմբերին մոդելը դատավարության նոր փորձ կատարեց Ռոնալդուի դեմ: Եթե մոդելի փորձը հաջող լինի, Ռոնալդուն կկանչվի ցուցմունք տալու համար: Ռոնալդուն հերքում է Մայորգայի կողմից իրեն առաջադրված մեղադրանքները: