Հայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»

Ադրբեջանը քայլ առ քայլ դուրս է գալիս Իսրայելի արած «լավության տակից». Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը քայլ առ քայլ դուրս է գալիս Իսրայելի արած «լավության տակից»։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայից բացի, Ադրբեջանին արված «լավության դիմաց» (օրինակ՝ պատերազմի ընթացքի վրա վճռորոշ ազդեցություն ունեցած սպառազինությունների անխափան մատակարարումները) աստիճանաբար պարտքերն է պահանջում նաև Իսրայելը։ Ընդ որում, Թել Ավիվի կողմից Ադրբեջանից կորզվող ձեռքբերումները նկատվում են միաժամանակ մի քանի ուղղություններում։
Մասնավորապես, ապրիլի 29-ին իսրայելական ԶԼՄ-ները տարածել են Իսրայելի ԱԳ նախարարության և նախարար Գաբի Աշքենազիի հայտարարությունն առ այն, որ Իսրայել-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում նշվել է, թե ընթացիկ տարի Ադրբեջանն Իսրայելում կբացի դիվանագիտական կարգավիճակով առևտրային ներկայացուցչություն։ «Սա կարևոր քայլ է Իսրայելում դեսպանություն բացելու համար...Մենք կշարունակենք աշխատել՝ Ադրբեջանի հետ ԿԱՐԵՎՈՐ հարաբերություններ զարգացնելու և դրանք նոր ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ»,-նշել է Աշքենազին:

Վերոնշյալի համատեքստում վստահաբար կարելի է պնդել, որ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված աջակցության դիմաց Թել Ավիվի առանցային ակնկալիքներից մեկն Իսրայելում դեսպանատուն բացելու պատասխան քայլն է, որից մշտապես խուսափել է Ադրբեջանը(Բաքվում հրեական պետության դեսպանատունը գործում է 1993թ.-ից)՝ իսլամական երկրների և հատկապես Իրանի զայրույթը չհարուցելու պատճառով։ Բաքվի նման դիրքորոշումը պայմանավորված էր նաև արցախյան հիմնախնդրում համամուսուլմանական համախոհության հասնելու նպատակով։

Մինչդեռ արցախյան վերջին պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունները՝ հատկապես Իսրայելի՝ բազմաթիվ մուսուլմանական երկրներից շատ ավելի առարկայական աջակցության ցուցաբերումն օբյեկտիվորեն համարժեք վերաբերմունքի պահանջ է առաջացնում։ Ավելին, չի բացառվում, որ իսրայելական կողմը կպարտադրի Բաքվին առևտրային կենտրոնը, հետագայում նաև դեսպանատունը բացել ոչ թե Թել Ավիվում, այլ Երուսաղեմում, որը սահմանափակ երկրներ են ճանաչել՝ որպես Իսրայել պետության մայրաքաղաք։

Այս թեմայի հետ կապված մեկ այլ ուշագրավ իրողություն ևս. ադրբեջանական ԶԼՄ-ները բացվելիք կառույցի ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ շեշտադրմամբ տեղեկատվությունը տարածել են՝ իսրայելական սկզբնաղբյուրներին կատարած հղումով։ Սա կարող է նշանակել, որ պաշտոնական Բաքուն ձգտել է չբարձրաձայնել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացման մտադրությունը՝ իսլամական երկրների բացասական վերաբերմունքին չարժանանալու համար։

Մինչդեռ ինչն է հետաքրքիր՝ հետպատերազմյան շրջանում վերոնշյալը նոր ոլորտներում իսրայելաադրբեջանական համագործակցության եզակի օրինակ չէ։ Մասնավորապես, իսրայելական ընկերություններն ակտիվորեն ներգրավվել են պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած շրջաններում ծրագրվող շինարարական աշխատանքներում։ Օրինակ՝ Կովսականի (Զանգելան) շրջանի Աղալը բնակավայրը՝ որպես «խելացի գյուղ» վերակառուցելու աշխատանքներում ուղղակիորեն մասնակցում են նաև իսրայելական ընկերություններ։

Եվ սա այն դեպքում, երբ, չնայած համակողմանի բանակցություններին, շինարարական աշխատանքներին որևէ կերպ չի կարողանում մասնակցել, օրինակ, Իրանը։ Մասնավորապես, ըստ Իրանի ինժեներական և տեխնիկական ծառայությունների արտահանման միության ղեկավար Բեհման Սալեհիի, չնայած ադրբեջանական կողմի բազմակի խոստումներին, «ցայժմ իրանական որևէ ընկերություն չի մասնակցում Ղարաբաղի վերակառուցմանը»։

Մեկ այլ կարևոր հանգամանք ևս, որը վստահահաբար բավականաչափ մտահոգիչ կարող է լինել դարձյալ նույն Թեհրանի համար։ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում՝ ԻԻՀ հետ սահմանին, Ադրբեջանի ՊՍԾ նոր բացված զորամասում տեղակայվել են նաև իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ, ինչից կարելի է ենթադրել նաև շրջանում իսրայելական ռազմական ներկայության մասին։ Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ակնկալվող Վաշինգտոն-Թեհրան համաձայնության ֆոնին Իրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի կողմից պարբերաբար հայտարարվող ինքնուրույն գործողությունների համատեքստում։ Իսկ այս ուղղությամբ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից մշտապես, որպես ամենապատեհ պլաց-դարմ, դիտարկվել է հենց Ադրբեջանի տարածքը։