Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանային բախման հետևանքով կա 3 զոհ և 124 վիրավոր
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվածների թիվը հասել է 124-ի: Այս մասին հայտնում է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը:
«Վերջին տվյալների համաձայն` Ղրղըզստանի 124 բնակիչներ վիրավորվել են Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության ընթացքում»,-ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` նրանցից երեքը, այդ թվում` 2008-ին ծնված երեխան, մահացել են:
Ավելի վաղ Տաջիկստանը կրակ էր բացել Ղրղըզստանի սահմանի պահակակետերի ուղղությամբ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` նախ Գոլովնոյի շրջանում փոխհրաձգություն է սկսվել, որի արդյունքում վիրավորվել են Ղրղզստանի քաղաքացիական անձինք ու զինվորականներ: Դրանից հետո Տաջիկստանը կրակ է բացել «Կապչիգայի», «Մին-Բուլակ», «Դոստուկ», ինչպես նաև «Կոժոգար» սահմանային անցակետերի ուղղությամբ: