«Ռեալի» պաշտպանի համար մրցաշրջանն ավարտված է
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը ստացել է մկանային վնասվածք Չեմպիոնների լիգայի խաղարկության «Չելսիի» դեմ խաղում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Վնասվածքի պատճառով 29-ամյա պաշտպանը բաց կթողնի մրցաշրջանի մնացյալ հատվածը։ Նշվում է, որ Կարվախալը կարող է բաց թողնել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, եթե թիմը անցնի հաջորդ փուլ։
Այս մրցաշրջանում Կարվախալը մասնակցել է Իսպանիայի առաջնության13 հանդիպման։