Կրակոցներ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին․ կան վիրավորներ
Տաջիկստանի երկու քաղաքացի հրազենային վնասվածքներ են ստացել Սուղդի շրջանում Ղրղզստանի բնակիչների հետ բախման արդյունքում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ըստ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի հասարակայնության հետ կապերի կենտրոնի` Ղրղզստանի քաղաքացիներն այսօր առավոտյան հրազենից կրակ են բացել Տաջիկստանի քաղաքացիների ուղղությամբ։
Կրակոցների արդյունքում 31-ամյա Օկիլ Ամակովը վիրավորվել է գլխի շրջանում և տեղափոխվել Իսֆարայի կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Վիրավորվել է նաև Ղրղզստանի մեկ բնակիչ։