Գերմանիայում 32-ամյա կին է մահացել «AstraZeneca» պատվաստանյութ ստանալուց հետո
Գերմանիայում կինը մահացել է «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Պատվաստանյութը ստանալուց հետո 32-ամյա կնոջ մոտ տեղի է ունեցել իմունային ռեակցիա, որն էլ դարձել է կնոջ մահվան պատճառը։
Կինը մահացել է մարտի 9-ին՝ պատվաստանյութը ստանալուց մի քանի օր հետո։
Ընդգծենք, որ եվրոպայում և աշխարհի մի շարք երկրներում «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումից հետո գրանցվել են մեծ թվով մահվան դեպքեր։